Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ղարաբաղի մասին համաշխարհային հանրությանն ինֆորմացիա է տալիս ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը». Գագիկ Մինասյան

12:00, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Ղարաբաղի մասին համաշխարհային հանրությանն ինֆորմացիա է տալիս ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը». Գագիկ Մինասյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արցախի սահմանների ճշգրտման հարցում Հայաստանի իշխանության մասնակցությունը զրոյական է:

«Ի՞նչ է կատարվում Ղարաբաղում և, ըստ էության, նույնը նաև Հայաստանին է վերաբերում. Ղարաբաղի մասին համաշխարհային հանրությանն ինֆորմացիա է տալիս ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը: Կարծես թե Հայաստանն իսպառ դուրս է մղվել ղարաբաղյան գործընթացից, և սա անթույլատրելի խայտառակ իրավիճակ է, որը ստորացուցիչ է ցանկացած հայի համար»:

Մինասյանի խոսքով՝ այս իրավիճակն անխուսափելիորեն ունենալու է իր հետևանքները: «Անկախության սերունդը չի կարող հանդուրժել, որ հայրենիքում իր իշխանությունը վերջնական լուծումների տերը չէ»,- հավելեց Մինասյանը:

2919 | 0
Facebook