Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախի կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

20:20, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
Արցախի կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ՝
     Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրվում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար:
     «Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.
     1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն,
     2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն.
     3) 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝
     ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ.
     բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ*ժ ներառյալ:
     4) 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝
     ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ.
     բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ*ժ ներառյալ:
     5) 2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝
     ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ.
     բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ*ժ ներառյալ:
     Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները»,- նշված է հաղորդագրության մեջ:

2807 | 0
Facebook