Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դավադիր նպատակներով ղեկավարող վարչապետը պիտի հեռանա»․ ցուցարար

19:05, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«Դավադիր նպատակներով ղեկավարող վարչապետը պիտի հեռանա»․ ցուցարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ-ական երիտասարդների երթը կառավարության դիմաց է։

«Մեր պահանջն այն է, որ դավադիր նպատակներով ղեկավարող վարչապետը հեռանա, իսկ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իր աթոռի համար վտանգ ներկայացնող բոլորին ցանկացած մեթոդով վնասազերծել։ Դուք չեք կարողանալու մեզ լռեցնել․ Այս քաղաքացիները հայրենիք են կորցրել․ և իրավունք չունեք խոչընդոտելու նրանց արդար զայրույթի արտահայտումը։ Դուք մեզ տեսնելու եք այսօր, վաղը և միշտ, քանի դեռ չեք հասկացել, որ ժողովուրդը դեմ է ազգակործան ղեկավարի գոյությանը»,- կառավարության մոտ ասաց բողոքի ակցիայի մասնակից, ՀՅԴ ԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նրա խոսքով՝ ռեժիմը խուճապի մեջ է, իսկ ոստիկանները կատարում են Փաշինյանի հրահանգը

Հիշեցնենք՝ այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Մաշտոցի պողոտայում՝ փորձելով փակել երթևեկելի հատվածները։ Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման է ենթարկել տասնյակ քաղաքացիների։

3280 | 2
Facebook