Մաշտոցի պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում։
Նրանք բարձրացել են ավտոբուսի վրա և փորձում այնտեղից իջեցնել ցուցարարներին։
Վերջինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է հրաժարական տա։
Հիշեցնենք՝ Մաշտոցի պողոտայում երիտասարդները երեկվանից անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ պարբերաբար փակելով հարակից փողոցները։
Այս պահին նրանք երթով շարժվում են դեպի կառավարության շենք։