Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՊՆ-ում ասացին՝ որ դուք թողնեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին». անհետ կորած զինվորի մայր

16:45, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«ՊՆ-ում ասացին՝ որ դուք թողնեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին». անհետ կորած զինվորի մայր

Անհետ կորած զինծառայողների հարազատները դուրս եկան Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ հանդիպումից: Նախարարությունում նրանց վստահեցրել են, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում՝ անհետ կորածներին հայտնաբերելու համար։

Ծնողները դժվարացան ասել, թե ում հետ էին հանդիպել, միայն հիշում էին, որ նա գեներալ է եղել:

«Մենք սպասելու ենք իրենց պատասխանին։ Մեզ ասացին՝ որ դուք թողնեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին»,- ասաց անհետ կորածներից մեկի մայրը:

Դիտարկմանը, թե ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ իրենց անհանգստացնում եք, կինն ասաց՝ խոսքը բողոքի ակցիաների մասին է։

Նրանք լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ ՊՆ ներկայացուցիչն իրենց հստակ օր չի ասել, թե երբ աշխատանքները ավարտին կմոտենան։ Միայն նշել են, որ առաջիկա օրերին կփորձեն հարցերին պատասխան տալ։ Ծնողները դադարեցրին բողոքի ակցիան՝ սպասելով ՊՆ-ից դրական զարգացումներ:

2668 | 1
Facebook