Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն հրատապ թեմայով քննարկում են նախաձեռնել». Էդմոն Մարուքյան

15:40, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն հրատապ թեմայով քննարկում են նախաձեռնել». Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝

Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:
     Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։
     Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»:

4775 | 2
Facebook