Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞ւր ա էդ Աննա Հակոբյանը, սպասում եմ իրեն». անհետ կորած զինվորի մայր

14:35, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«Ո՞ւր ա էդ Աննա Հակոբյանը, սպասում եմ իրեն». անհետ կորած զինվորի մայր

Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն արդեն 1 ժամից ավել է՝ ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց, սակայն որևէ ներկայացուցիչ նրանց դեռ չի մոտեցել:

Կառույցից հայտնել են, որ կարող են հանդիպմանը մասնակցել 4 հոգով, ծնողները, սակայն, չեն համաձայնում այդ պայմանի հետ: Նրանք պնդում են, որ կա՛մ ընդունեն բոլորին, կա՛մ ներկայացուցիչը նրանց հետ դրսում հանդիպի»:

«Թող Աննա Հակոբյանը գա՝ որպես կին, որպես մայր, մեր դեմ կանգնի ու մեր պատասխանը տա: Ո՞ւր ա էդ Աննա Հակոբյանը, թող գա, ես իրեն սպասում եմ:

6794 | 0
Facebook