Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե մեր եղբայրներին չեն վերադարձնում, ես պատրաստ եմ նորից զենք վերցնել». Գեղամ Օհանյան

15:20, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«Եթե մեր եղբայրներին չեն վերադարձնում, ես պատրաստ եմ նորից զենք վերցնել». Գեղամ Օհանյան

Արշավական Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում պարտվել կարելի է, բայց արժանապատվությունը կորցնել՝ երբեք։ Գերիները մեր ազգի զավակներն են, և մենք ծնողի պես պիտի պահենք մեզ, ամեն գնով պիտի ետ բերենք մեր զավակներին։ Եթե պիտի մեր արժանապատվությունն էլ տրորեն, ուրեմն գոյության մասին պիտի մոռանանք։
     Եթե մեր եղբայրներին չեն վերադարձնում, ես պատրաստ եմ նորից զենք վերցնել ու գնալ սահման, հենց այս պահին։ Այո՛, հանուն մի քանի տասնյակ հայրենակցի պիտի պատրաստ լինենք ազգովի մեռնել։ Այսպես պիտի սովորեցնենք աշխարհին մեզ հարգել, այլապես շարունակ ճզմվելու ենք․․․:
     Պատմության ընթացքում հաղթանակը տրվել է մեզ այն ժամանակ, երբ մենք թքել ենք մահվան երեսին։ Երբ մի փոր հացով գոյությունը պահպանելու փոխարեն ընտրել ենք արժանապատվությունը»:

| | |
2858 | 0
Facebook
COMMENT.am