Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 63 միլիոն է

14:00, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 63 միլիոն է

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 63 229 355, հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքը: Հիվանդացածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել 13,5 մլն մարդու մոտ: Հաջորդում են Հնդկաստանն (9,4 մլն) ու Բրազիլիան (6,3 մլն)։

Ռուսաստանում ռեկորդ է գրանցվել, անցած օրվա ընթացքում երկրում մահացել է 569 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում 26 402 նոր դեպք է արձանագրվել:

3369 | 0
Facebook