Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանը մեզ ասել է՝ պիտի սպասենք. Կարմիր խաչը չի կարողանում համագործակցել Ադրբեջանի հետ». անհետ կորածի մայր

11:35, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«Փաշինյանը մեզ ասել է՝ պիտի սպասենք. Կարմիր խաչը չի կարողանում համագործակցել Ադրբեջանի հետ». անհետ կորածի մայր

Էջմիածնի զորամասի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ հանդիպել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպումը որևէ արդյունք չի տվել: «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ էդ հինգ շրջաններն անհասանելի են մեզ, քանի որ արդեն Ադրբեջանի տարածքն են, ու ոչ մի ձև չի կարողանում Կարմիր խաչը համագործակցել ադրբեջանցիների հետ: Ըստ նրա՝ պիտի սպասենք»,- ասաց մայրերից մեկը:

Նրա խոսքով՝ իրենց երեխաները եղել են Կապանում, սակայն անհայտ պատճառաբանությամբ նրանց տարել են Զանգելան. «Չգիտես՝ ում նավոդկով, չնայած դա էլ գիտենք, թե ովքեր են այդ ուղարկողները, մեր երեխեքը հայտնվել են Զանգելանում: Հիմա Զանգելանն ամենավերջին տեղը պետք է լինի մաքրման՝ տարհանման, որ մտնեն, տեսնեն, էն էլ հարց ա՝ կմտնեն, թե՞ չէ»,- ասաց կինը:

4631 | 0
Facebook