Խնդրում ենք սպասել...

Համացանց

«As-salamu alaykum ՀՀ «ոստիկանություն»». Նարեկ Սամսոնյան

09:10, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«As-salamu alaykum ՀՀ «ոստիկանություն»». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «As-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն»
     Երեկ ՀՀ Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ Երևանի կենտրոնում իրենց ուսադիրներով պաշտպանում էին Իլհամ Ալիևի թասիբը: Ավելի ուղիղ ասած էդ «սպաները», որոնք առանձնակի հաճույքով ակտիվիստներին էին քաշքշում, ուղղակիորեն պատասխանատու են Իլհամ Ալիևի շարունակական հրճվանքի համար:
     Էդ «ոստիկանները» ոստիկան չեն, էդ «ոստիկանները» ալիևի գվարդիայի անձնական ներկայացուցիչներն են այնպես, ինչպես Դավաճան Վիժվածք նիկոլ փաշինյանը:
     Էդ «ոստիկանները» պատասխանատու են Շուշիի մշակույթի տանը զոհված ու վիրավորված իրենց տասնյակ ընկերների դժբախտության համար: Նրանք պատասխանատու են մեր հազարավոր զոհերի ու գերիների համար, հայտնի տեսանյութի իրենց ընկերների վիճակի համար:
     Եվ այո՛, երիցս ճիշտ է ընկերս, որ երեկ էդ անհայրենիքներին «ողջունեց» Սալամ Ալեյքում-ով, քանի որ նմանների հետ իրենց լեզվով պետք է խոսել: Համենայնդեպս ես այսօրվանից նմանատիպ «ոստիկանների» հետ այդ լեզվով եմ խոսելու և ուրեմն` Սալամ Ալեյքում Ալիևի ու նիկոլի պահապաններին:
     Հ.Գ. Խոսքը վերաբերում է բացառապես իրենց աքլորի տեղ դրած ու ոստիկանական համազգեստ հագած ալիևանիկոլական հրոսակախմբի ներկայացուցիչներին: Լավ ոստիկանի ուսադիրներն ինձ համար սեփական պատվին հավասարազոր նշանակության են»:

5104 | 1
Facebook