Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները. ի՞նչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը. «Հրապարակ»

08:45, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները. ի՞նչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը՝ իշխանությունների հրահանգով, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է արել, որպեսզի պարզի քաղաքական ուժերի և Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։

Նման ուսումնասիրություններ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է, սակայն երբևէ չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։

Մեր տեղեկություններով, պատկերը, ինչպես և սպասելի էր, մխիթարական չէ։

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին 6-12 տոկոս է։ Ամենաբարձր վարկանիշն ունի Արարատի և Արմավիրի մարզերում, ամենացածրը՝ Սյունիքում, որն ավանդաբար ամենաիշխանականն է մարզերի թվում։ Մոտ 6 տոկոս վարկանիշ ունի ԲՀԿ-ն, 3-6 տոկոսի շրջանակներում են նաև ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության վարկանիշները, մի փոքր ավելի նվազ՝ 2-3-ի շրջանակներում, ՀՀԿ-ինը։ Սակայն երբեք այսքան մեծ թիվ չեն կազմել չկողմնորոշվածները կամ նրանք, ովքեր չեն ուզում հրապարակել իրենց կարծիքը՝ մոտ 60 տոկոս»:

Մանրամասները` թերթի համարում:

| | |
18238 | 3
Facebook