Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»

08:30, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փորձենք հասկանալ՝ քաղաքական առումով ի՞նչ տարբերություն կա ՀՀ-ի և Արցախի իրավիճակներում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոնկրետ գնում է քաղաքական լարվածության լիցքաթափման և միասնականության հաստատման ճանապարհով: Իսկ որո՞նք են այդ քայլերը. հանրության կողմից սիրված, չվարկաբեկված, քիչ թե շատ ընկալված մարդկանց նշանակում է պատասխանատու պաշտոնների՝ կիսելով պատասխանատվությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտնագության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը»:

Մանրամասները` թերթի համարում:

4347 | 0
Facebook