Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեծ հաշվով մեր տարածաշրջանում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունների խոշոր հանգույցն ամենևին էլ չի լուծվել». իրանագետ

05:10, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«Մեծ հաշվով մեր տարածաշրջանում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունների խոշոր հանգույցն ամենևին էլ չի լուծվել». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Միգուցե պարադոքսալ է, բայց փաստ, որ մեծ հաշվով մեր տարածաշրջանում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունների խոշոր հանգույցն ամենևին էլ չի լուծվել։
     Ընդհակառակը, դատելով բրիտանական ոչ բացահայտ հրահրմամբ Թուրքիայի դեպի Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ ընդլայնվելու անշեղ ձգտումից և դրան Ռուսաստանի հակազդեցությունից, որն այս պահին արտահայտվում է Հարավային Կովկասում ամրապնդվելով և այն «թուրանական» ծավալապաշտության դեմ ամրոցի վերածելու հեռագնա ծրագրով, վճռորոշ «մարտերը» դեռ առջևում են։
     Այս ամենը հաշվի առնելով, Հայաստանը՝ որպես ազգ և հանրություն, պետք է արագորեն կարգավորի պետության՝ որպես համակարգի, գործառութային կենսունակության վերականգման խնդիրը՝ ա) հնարավորին արագ և արդյունավետ լուծելու օպերատիվ կարևորության (մարդասիրական, սահմանազատման և այլ) հիմնահարցերը, և բ) հստակ գաղափարական ու ժամանակացուցային հիմքի վրա նախանշելու և ծրագրելու մեր պետության հեռանկարային տեսլականը։
     Այս ամենին հասնելու առաջին քայլը ցավալի պարտության և նաև համազգային հոգեբանական ճգնաժամի խորհրդանիշ անձի հեռանալն է քաղաքական ասպարեզից, և պոպուլիզմի աներկբա դատապարտումն ու բացառումը Հայաստանի հետագա կյանքում»։

4033 | 0
Facebook