Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե էսօր պիտի տարհանեին, ինչո՞ւ նրանց խաբելով պահեցիք մինչև էսօր». Հակոբ Ճաղարյան

23:10, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
«Եթե էսօր պիտի տարհանեին, ինչո՞ւ նրանց խաբելով պահեցիք մինչև էսօր». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆՈՐԻՑ ՀՐԱՏԱՊ
     Չորս օր առաջ, երեկոյան, ես Բերձորի մեր ընկեր Գոռ Մանուկյանից տեղեկություն ստացա, որ Նոյեմբերի 30-ին, 18.00 Բերձորը պետք է ազատված լինի հայերից, և հանձնվի թշնամուն:
     Հիշեցնեմ, որ 5 կմ լայնությամբ միջանցքի գոտին և ճանապարհն անցնում են Բերձորով:
     Մադիկ պատրաստ էին արդեն լքել իրենց տները: Եվ խնդրում էին կազմակերպել իրենց ունեցվածքի տեղափոխումն անվտանգ վայր:
     Մինչ հաջորդ կեսօր մենք կազմակերպեցինք մոտ 15 բեռնատար: Մասնակցեցին Համազգային հիմնադրամը, կամավոր անհատներ, վարձու մեքենաներ:
     Հաջորդ առավոտյան հանձնարարական ստացան դադարեցնել տարհանումը, Բերձորը և հարակից 2 գյուղերը մնում է մեր վերահսկողության տակ:
     Այսօր, Նոյեմբերի 30-ին, երեկոյան 17.00 (նախկինում նշված ժամից մի ժամ առաջ), նորից հրահանգ է ստացվում մինչև 18.00 լքել քաղաքն ու հարակից գյուղերը:
     Մարդիկ էլ ոչ ժամանակ ունեն, ոչ էլ հնարավորություն տարհանվելու:
     Նորից եմ կրկնում Նոյեմբերի 27-ին հնչեցրած պահանջս`
     Խորապես անհարգելի, ապիկար և դիակի վերածված կառավարություն, Բերձորի մասին ի՞նչ եք ասում:
     Երեք օր առաջ առանց ձեր միջամտության մենք կազմակերպել էինք մարդկանց և ունեցվածքի տարհանումը:
     Հիմա Ի՞նչ ենք անելու:
     Մի բան ասեք հոդաբաշխ:
     Ի՞նչա լինելու մեր հայրենակիցների հետ:
     Եթե էսօր պիտի տարհանեյին, ինչո՞ւ նրանց խաբելով պահեցիք մինչև էսօր:
     Հիմա էդ մարդկանց ո՞նց օգնենք:
     Խոսացեք, մի բան ասեք, մնո՞ւմ են, թե՞ գիշերով մի բան փորձենք նախաձեռնել:
     Էն ժամանակ մեր ձեռքին էր դեռ, վարորդներ ճարեցինք:
     Հիմա ո՞նց էս գիշերով վարորդ գտնեմ, որ կգնա թուրքին հանձնած տարածք:
     Ի՞նչ անեն տեղացիները»:

6539 | 2
Facebook