Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը և այլն կարող են հայտնվել թշնամու ձեռքում». Վ. Հարությունյան

20:05, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
«Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը և այլն կարող են հայտնվել թշնամու ձեռքում». Վ. Հարությունյան

Իրավաբան, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի, Մեղրիի որոշ գյուղերի և Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների մասին

Լուրեր են շրջանառվում, որ հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչև այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Արդյունքում, Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կուբաթլուի շրջանի միջակայքում կարևորագույն բարձունքներ ու դիրքեր կարող են հայտնվել թշնամու ձեռքում։ Ակնհայտ է, որ այս իմպոտենտեների իշխանությունը չի պատրաստվում ըմբոստանալ սրա դեմ։
     Հիմա հարցի իրավական կողմը․

Ա/ Նոյեմբերի 10-ի խայտառակ ամոթալի կապիտուլացիոն հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԴԻՐՔԵՐՈՒՄ:»:

Բ/ Այս կանոնից բացառություն է արվում միայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերով, որոնց համաձայն՝ մենք թշնամուն վերադարձնում ենք միայն Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։ Այստեղ ուշադրությունը, խոսքը ադրբեջանական վարչատարածքային միավոր Լաչինի, այլ ոչ թե հայկական Քաշաթաղի շրջանների մասին է։ Տարբերությունն այն է, որ ի տարբերություն Քաշաթաղի, Լաչինը ՉԻ ԸՆԴԳՐԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ Կուբաթլուի և Զանգելանի շրջանները (ստորև՝ Լաչինի շրջանի տեղադրութունը քարտեզի մեջ)։

Գ/ Այսինքն, պետք է գործի հայտարարության 1-ին կետը, որի համաձայն մեր զորքերը պետք է մնան Կուբաթլուի և Զանգելանի մատույցներում, այնտեղ, որտեղ գտնվում են այս պահին։

ԳՈՆԵ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՂԵՔ ՈՒ ՁԵՐ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԵԶ ՄՆԱՑՈՂ ՓՇՐԱՆՔՆԵՐԸ ՊԱՀԵՔ»։

16108 | 2
Facebook