Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել»․ Ռուբեն Մելիքյան

18:55, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
«Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել»․ Ռուբեն Մելիքյան

«Ոստիկաններդ Շուշի հանձնող և Վազգեի արձանը պղծող եք, Ադրբեջանի դրոշը կպցրեք ձեր վրա։ Այստեղ Իլհամ Ալիևի ոստիկանությունն է»,- Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հայատարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը, իսկ փողոց փակելը խաղաղ հավաք է: «Թող ոստիկանությունը ժամկետ նշի, թե քանի րոպեով է թույլատրում փողոց փակել: Արժանապատիվ քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել: Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել»,- ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք՝ Մաշտոցի պողոտայում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ՝ բերման ենթարկելով նրանց։ Այս պահին ցուցարարները քայլերթ են իրականացնում՝ պարբերաբար փակելով տարբեր փողոցներ։

Ռ․ Մելիքյանը ոստիկանների գործողությունները որակեց անօրինական։

Նշենք, որ ցուցարարներ մեջ կան տուժածներ։

| | |
5246 | 7
Facebook