Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «500 վերելակներից 251-ն արդեն տեղադրված է:
Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը: Դրանցից 251-ն արդեն տեղադրված է: Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան»: