ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի դրվագի, երբ ժամանակին Արտաքին գործերի նախկին նախարարը Փաշինյանին է փոխանցել արցախյան հակամարտության փաթեթը: «Երբ որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ և Էդվարդ Նալբանդյանն իրեն պետք է հանձներ արցախյան հակամարտության ողջ փաթեթը, հանդիպումը տևել է տասը րոպե, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Նալբանդյանին ասել է՝ Դուք ինձ ոչ մի նոր բան չասացիք: Այսինքն՝ Ռուսաստանի նախագահը շատ ավելի մանրակրկիտ է տիրապետում բանակցային որջ պրոցեսին, քան Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով՝ երկրում առկա են հակառուսական ագրեսիվ տրամադրություններ, ինչպես նաև արցախցի-հայաստանցի տարանջատում, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանի ֆեյքերն են: