Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե Փաշինյանն ունակություն ունենար ողջամիտ որոշում ընդունելու, այսօր կունենայինք բոլորովին այլ իրավիճակ». Դավիթ Խաժակյան

15:50, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
«Եթե Փաշինյանն ունակություն ունենար ողջամիտ որոշում ընդունելու, այսօր կունենայինք բոլորովին այլ իրավիճակ». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 14-ին, երբ պատերազմի ելքը տեսանելի էր, երբ ԳՇ պետը զեկուցել էր այդ մասին վարչապետին, երբ դեռ տարածքների փոքր մասն էր կորսված, Լավրովը հստակ ուղերձ է հղում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը։
     Բաց տեքստով ասվում է, որ հինգ շրջանների վերադարձից հետո խաղաղապահ (կամ դիտորդական) առաքելության պայմաններում և Քարվաճառի ու Լաչինի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվելու պայմաններում կքննարկվի նաև Արցախի կարգավիճակի հարցը։
     Եթե Փաշինյանն ունակություն ունենար իրավիճակը օբյեկտիվ գնահատելու և ողջամիտ որոշում ընդունելու, ապա այսօր կունենայինք բոլորովին այլ իրավիճակ։
     Ի դեպ՝ այդ օրերին ընդդիմության ներկայացուցիչները և անձամբ Էդմոն Մարուքյանն ասում էին, որ պատերազմն օր առաջ պետք է կանգնեցնել։ Այդ կարծիքին էին նաև ռազմական ղեկավարության ներկայացուցիչները, սակայն քաղաքական տհասությունն իր գործն արեց»:

2762 | 1
Facebook