Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հարձակման են ենթարկվել «Ռեֆորմիստներ»-ի կուսակցության անդամները

15:10, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
Հարձակման են ենթարկվել «Ռեֆորմիստներ»-ի կուսակցության անդամները

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ «Ռեֆորմիստներ»-ի կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստներն ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:

Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»:

6040 | 0
Facebook