Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ կարծում` նրան ու տիկնոջը կթողնեն կենդանի». Զ. Փոստանջյան

14:15, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
«Չեմ կարծում` նրան ու տիկնոջը կթողնեն կենդանի». Զ. Փոստանջյան

«Փաստաթուղթը ստորագրած անձը ՀՀ իրավապահ մարմինների, ինչու չէ` նաև այլ իրավապահների կողմից պետք է հետապնդվի. նրա գործողությունները պարունակում են բազմաթիվ հանցակազմեր: Դրա հետևանքով կորցրել ենք հազարավոր կյանքեր, բազմաթիվ մարդիկ հաշմանդամ են դարձել, կորցրել ենք հայրենիքի զգալի մասը: Այդ մարդը ՀՀ-ում բնակվելու ու կյանքը շարունակելու հնարավորություն չի կարող ունենալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով` եթե հանրությունը դեռ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, դա չի նշանակում, որ Փաշինյանն ու իր ընտանիքը կարող են շարունակել ապրել Հայաստանում: «Հարցի լուծումը նաև ենթադրում է, որ նրանք պետք է դիմեն փախուստի... Տեսնում ենք, որ ՌԴ-ի կողմից նրան ընդունելու քաղաքական օրակարգ չկա: Բացի այդ, հունիսին նա պետք է մեկներ Մոսկվա, մասնակցեր շքերթին, նա պաշտոնապես հայտնեց, որ համավարակով պայմանավորված, չի մասնակցելու: Այդ կարևոր միջոցառմանը չմասնակցեց, բայց հիմա ինչ-որ հարցեր ունի, որ ցանկանում է Մոսկվայում լուծել: Կարծում եմ` նա հարցեր չունի, նրա կործանարար առաքելությունն ավարտված է, ժամանակն է եկել, որ նրան, այսպես ասենք` լիկվիդացնեն. Նովիկչոկ, ստարիչոկ, չգիտեմ ինչ. չեմ կարծում` նրան ու տիկնոջը կթողնեն կենդանի, որովհետև այդ գործարքն ունի մի քանի շերտ»:

Մանրամասները` տեսանյութում:

Զարուհի Փոստանջյանի մամուլի ասուլիսը
5742 | 0
Facebook