Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս զինվորականները Ղարաբաղում ոչնչացրել են ևս 100 պայթյունավտանգ առարկա

11:25, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
Ռուս զինվորականները Ղարաբաղում ոչնչացրել են ևս 100 պայթյունավտանգ առարկա

Ռուս ռազմական ինժեներները 1 օրում Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են 100 պայթյունավտանգ առարկա, ինչպես նաև ականազերծել Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի մոտ 3 կմ հատվածը, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

«Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է ինժեներական հետախուզություն և Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի 3 կմ հատվածից հեռացրել են պայթյունավտանգ առարկաները։ 1 օրում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ։

Վտանգավոր օբյեկտները սակրավորները դուրս են բերել հատուկ տարածք, որից հետո ոչնչացրել են դրանք։

3884 | 0
Facebook