Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանկական Եվրոտեսիլ 2020» մրցույթում հաղթել է Ֆրանսիան

10:05, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
«Մանկական Եվրոտեսիլ 2020» մրցույթում հաղթել է Ֆրանսիան

«Մանկական Եվրոտեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան՝ «J’imagine» (Ես ներկայացնում եմ ինձ) երգով: Մասնակիցը ստացել է 200 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ղազախստանի և Իսպանիայի ներկայացուցիչները։

Եզրափակչում հանդես է եկել 12 երկրի մասնակից՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Մալթայից, Լեհաստանից, Սերբիայից, Իսպանիայից և Նիդերլանդներից։ Հայաստանն այս տարի հրաժարվել էր մասնակցությունից` Արցախում պատերազմի պատճառով։

«Մանկական Եվրոտեսիլ 2020» մրցույթում հաղթել է Ֆրանսիան
11548 | 0
Facebook