Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը տեղափոխվել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի

23:20, կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը տեղափոխվել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի, այս մասին տեղեկանում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու ֆեյսբուքի էջում կատարված գրառումից:

«Սիրելի՛ հավատացյալներ, տեղեկացնում ենք, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Տեր Հայրն ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք», - նշված է հայտարարության մեջ:

7741 | 0
Facebook