Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱՀ ԱԻՊԾ

14:15, կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են. «Հարգելի հայրենակիցներ, քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։ Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»։

4390 | 0
Facebook