Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա, եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ բողոքի ակցիա չէին անի». Էդմոն Մարուքյան

13:20, կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.
«Սա, եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ բողոքի ակցիա չէին անի». Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր գերագույն հրամանատարն անդադար հոդվածներ գրելու ու արդարանալու փոխարեն պետք է արդեն գործուն քայլեր ձեռնարկած լիներ, անտառներում գիշերող զորքի համար նմանատիպ ժամանակավոր պայմաններ ստեղծած լիներ մինչև հիմնական զորանոցների կառուցումը:

Սա, եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի` պնդելով, որ այդ պայմաններում չպահեն իրենց երեխաներին ու պահանջելով զորքին ետ բերել Հայաստան:

Բայց չէ. սպասենք մի նոր հոդվածի, որտեղ արդարանալով մեզ կպատմի, որ 2013 թվականից մենք փակուղում ենք, ու նման այլընտրանքներ չեն նախատեսվել և ինչ էլ լիներ, ամեն դեպքում, ծնողները բողոքելու էին ու հետևաբար ինքը մեղք չունի...»:

| | |
3559 | 0
Facebook