Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«44 օր գոռում էիր` հաղթելու ենք, մի գիշերում հողերը հանձնեցիր»․ Ռուբեն Մխիթարյան

23:35, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«44 օր գոռում էիր` հաղթելու ենք, մի գիշերում հողերը հանձնեցիր»․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը 168.am-ի եթերում հայտարարել է, որ «Ն. Փաշինյանի գովերգած միջազգային հանրությունից 44 օրվա ընթացքում չենք տեսել առարկայական ոչ մի քայլ, որը կդատապարտեր բռնապետ Ալիևի ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ, տեսել ենք միայն մտահոգություն»: «Մենք տեսանք, որ թագավորը մերկ է. նա` որպես մեծ մանիպուլյատոր, իր էջում դնում է, որ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի ճանաչման բանաձև, բայց իր էջում չի դնում, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասում է, որ երբեք չեն ճանաչի ԼՂ անկախությունը»,- ասաց Մխիթարյանը: Դիմելով Փաշինյանին` պրոդյուսերը շարունակեց. «44 օր գոռում էիր` հաղթելու ենք, մի գիշերում հողերը հանձնեցիր»:

Մանրամասները` տեսանյութում:

«44 օր գոռում էիր` հաղթելու ենք, մի գիշերում հողերը հանձնեցիր»․ Ռուբեն Մխիթարյան
6980 | 2
Facebook