Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էս մարդը, ով Նիկոլին համարում էր փրկիչ, էսօր Նիկոլ էր հայհոյում». Ն. Զոհրաբյան

20:20, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Էս մարդը, ով Նիկոլին համարում էր փրկիչ, էսօր Նիկոլ էր հայհոյում». Ն. Զոհրաբյան

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զզվելի է: Եթե սա շարունակեր քծնել Նիկոլին ու Նիկոլի գոյությունը շարունակեր համարել երազ, հրաշք՝ էսքան նողկալի չէր լինի:
     Էս մարդը, ով Նիկոլին համարում էր փրկիչ, էսօր Մոսկվա կինոթատրոնի մոտ Նիկոլ էր հայհոյում ու ասում` եթե շուտ չհեռանա, վերջը վատ է լինելու:
     Ավելին, ասաց, որ Նիկոլից համազգային խաբվածության մասին ներկայացում է բեմադրելու:
     Սրան լսելուց հետո մի տեսակ սկսեցի հարգել Նիկոլի զտարյուն զոմբի անվերապահ սատարիչներին, ովքեր դեռ ինքնամոռաց ղժժում է` «հետդդդդդ ենք»:
     Ասեմ ավելին`դաժե գլենդել նա դոնուի ու Սարատովի մարզի Լոխ գյուղի սատարիչները շատ ավելի էսթետիկ ու հիգիենիկ են»:

10269 | 1
Facebook