Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն». Տ. Աբրահամյան

02:15, կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.
«Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն». Տ. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ խնդիր էլ որպես առաջնահերթություն առանձնացնում ես, ձևակերպում լուծման ճանապարհները, մեկ է՝ ի վերջո գալիս հանգում ես այն կետին, որ երկրում այլևս որևէ լուրջ հարց կարգավորում չի ստանալու, եթե երկիրը շարունակում է ղեկավարել Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։
     Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն, վստահության դիֆիցիտի մասին դեռ չեմ խոսում։
     Առավել քան երբևէ, իրերը պետք է կոչել իր անուններով»։

5944 | 0
Facebook