Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է պայման դնել, որ տարածքները վերադարձնելու գործընթացը կկանգնեցվի, մինչև մեր տղաները վերադառնան տուն»․ Հրանտ Թոխատյան

16:00, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Պետք է պայման դնել, որ տարածքները վերադարձնելու գործընթացը կկանգնեցվի, մինչև մեր տղաները վերադառնան տուն»․ Հրանտ Թոխատյան

«Ի սկզբանե սխալ է արվել, որ պայմանագրում ժամկետներ չեն նշվել, թե երբ կվերադարձվեն գերիներն ու կստանանք զոհվածների մարմինները»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց դերասան Հրանտ Թոխատյանը՝ ընգծելով, որ պետք է այդ հարցում փոփոխություններ իրականացվեն:
     «Ամոթալի սխալ է թույլ տրվել և դա պետք է ուղղել․ ընդհուպ մինչև պայման դնել, որ տարածքները վերադարձնելու գործընթացը կկանգնեցվի, քանի դեռ մեր տղաները չեն վերադարձել տուն»,- ասաց Թոխատյանը։

2825 | 0
Facebook