Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Փաշինյանը մոռացել է, որ ինչ-որ ժամանակ ինքն էլ է պայքարել, ու գործընկերները կանգնել են իր կողքին»․ Սաթիկ Սեյրանյան

14:00, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Փաշինյանը մոռացել է, որ ինչ-որ ժամանակ ինքն էլ է պայքարել, ու գործընկերները կանգնել են իր կողքին»․ Սաթիկ Սեյրանյան

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը անժամկետ հացադուլ են հայատարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մանուկյանին և Բալայանին են միացել նաև այլ քաղաքացիներ։ Այսօր նրանց այցելել են մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը չի այցելի հացադուլ հայտարարած անձանց՝ նշելով, որ երկրում, ըստ էության, ինքնիշխանություն է. «Նիկոլ Փաշինյանը մոռացել է, որ երբևէ լրագրող է եղել, ինքն էլ է ինչ-որ բանի դեմ պայքարել, ընդվզել, և բոլոր մեր գործընկերներն իր կողքին են կանգնել՝ անկախ նրանից, թե որքանով են կիսել գաղափարները»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ նշելով, որ իրենք աջակցում են Գեղամ Մանուկյանի և Կիմ Բալայանի պահանջին։ Սեյրանայանը հավելեց, որ հացադուլ հայտարարած անձանց է միացել նաև զոհված զինծառայողի մայրը։

| | |
2069 | 2
Facebook
COMMENT.am