Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանն ինձ ասաց՝ ուզում ես երկտեղանի մահճակա՞լ տանենք զինծառայողների համար». զինվորի հայր

13:50, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Փաշինյանն ինձ ասաց՝ ուզում ես երկտեղանի մահճակա՞լ տանենք զինծառայողների համար». զինվորի հայր

«Երեկ հանդիպեցինք Փաշինյանի հետ, երեսին ասացի՝ ոնց դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպաման ժամանակ ասացիք, որ նա չի տիրապետում իրավիճակին, իր օգնականներն իրեն սխալ ինֆորմացիա են տալիս, Ձեր բառերը Ձեր դեմ եմ ուղղում՝ չե՛ք տիրապետում իրավիճակին»,- ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

Նա հայտնեց, որ իրենք վարչապետից պահանջել են, որ 18-20 տարեկան ժամկետային ծառայողներին վերադարձնեն Հայաստանի՝ իրենց ծառայությունը շարունակելու համար. «Երբ նկարագրեցի՝ ինչ պայմաններում են ապրում զինվորները, Փաշինյանի պատասխաններից մեկը սա էր՝ ուզում ես՝ երկտեղանի մահճակա՞լ տանենք այնտեղ: Սա պատասխա՞ն է: Այս բառերից հետո գտնում եմ, որ մենք էլ վարչապետ չունենք: Հետո զգաց, որ հիմարություն է ասում, ներողություն խնդրեց, բայց ինչ է՝ մենք մահճակալի՞ խնդիր ենք դնում: Նրանց առողջությունը քայքայվում է, ամբողջ խնդիրն այն է, որ քնում են գետնին, դիակների կողքին: Մեզ փորձեց հավաստիացնել, որ կարճ ժամանակում կեցության հարցերը կլուծվեն: Ես ասացի՝ չեմ հավատում»,-ասաց զինծառայողի հայրը:

5439 | 0
Facebook