Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կառուցվել է մի ցնորամիտ մոլորություն, որ հայի գոյության իմաստը թուրքն է». Վահրամ Թոքմաջյան

12:50, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Կառուցվել է մի ցնորամիտ մոլորություն, որ հայի գոյության իմաստը թուրքն է». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լայն առումով, հայկական «ազգայնականությունը» դեգերել է թուրքին քրֆելու ու ռուսին սիրելու արանքում։ Իսկ մեջտեղն ընկած հատվածներում այն տատանվել է գավառականության ու ծխականության մեջ` կախված կարդացած գրքերի քանակից։ Կառուցվել է մի ցնորամիտ մոլորություն, որ հայի գոյության իմաստը թուրքն է (ադրբեջանցի և այլն)։ Ու տպավորություն է, թե մի պայծառ առավոտ, երբ արթնանանք ու թուրքը չլինի, հայն էլ կդադարի գոյություն ունենալ։
     Բայց հայն արժանի է ունենալ իսկական, հայակենտրոն ազգայնականություն»:

3361 | 0
Facebook