Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տարեկան մեզ պետք է ամենաքիչը 300 նոր սպա, բայց ունենում ենք 20-40-ը». Արտակ Դավթյան

23:05, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Տարեկան մեզ պետք է ամենաքիչը 300 նոր սպա, բայց ունենում ենք 20-40-ը». Արտակ Դավթյան

ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ տարիներ շարունակ հասարակության շրջանում սպայի կերպարը բացասական է ներկայացվել, ինչն էլ դարձել է հիմնական պատճառ, որ երիտասարդները չցանկանան ընտրել զինվորականի մասնագիտությունը:

«Սպա, գեներալ հասկացությունը դիտվել է որպես հայհոյանք, վիրավորանք: Հասարակության այս տրամադրությունները մեծ հաշվով բերեցին բանակում այսօրվա դրությամբ սպայական կազմի պակասին: Եթե մենք պետք է մեր ռազմաուսումնական հաստատություններում տարեկան նվազագույնն ունենանք 300-ից ոչ պակաս սպաների թողարկում, ունենում ենք 20-40 հոգի մարդ և, բնական է, որ դա վերջնական հաշվարկով բերելու էր խնդիրների, որոնց մենք առնչվեցինք այս պատերազմում»,- ասաց Դավթյանը:

«Տարեկան մեզ պետք է ամենաքիչը 300 նոր սպա. բայց ունենում ենք 20-40-ը». Արտակ Դավթյան
6219 | 1
Facebook