Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսիայից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը ժամանեց Հայաստան

20:35, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
Ֆրանսիայից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը ժամանեց Հայաստան

Երևան ժամանեց Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը` 35 տոննա բուժպարագաներով և առաջին անհրաժեշտության իրերով։ Հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:

Հումանիտար չվերթն ուղեկցում էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։

2183 | 1
Facebook