Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

18:30, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով:

Այսօր վարչապետը հանդիպել է «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:

Այսօրվա հանդիպումների ընթացքում ևս քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր:

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

3340 | 0
Facebook