Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Երբ գաղտագողի թուղթ էիր ստորագրում, չմտածեցի՞ր գերիների փոխանակման և դիերի դուրս բերման կետ պարտադրել»․ Գեղամ Մանուկյան

17:05, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Երբ գաղտագողի թուղթ էիր ստորագրում, չմտածեցի՞ր գերիների փոխանակման և դիերի դուրս բերման կետ պարտադրել»․ Գեղամ Մանուկյան

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, երբ որ գաղտագողի թուղթ էր ստորագրում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների հետ, երբ նույնիսկ ամաչել ես այդ պահին երևալ տեսախցիկների առաջ, ստորագրում էիր մենակ մի բանի համար, որ հետո գլուխ գովաս` 35 հազար երիտասարդի կյանք ես փրկե՞լ․․․ Մի վայրկյան չմտածեցի՞ր, որ թշնամու ձեռքում մեր զինվորներն են ռազմագերի, չմտածեցի՞ր, որ մարտական հենակետերում զոհված հարյուրավոր մեր զինվորներն են, որոնց աճյունները պիտի տեղափոխեն․․․ Մի րոպե ուղեղդ աշխատեցնեիր այդ վիճակում, միգուցե կարողանայիր կետ պարտադրել, եթե պարտադրել էլ չես կարողացել, մի վայրկյան մտածեիր, որ դու ՀՀ բոլոր քաղաքացիների պատասխանատուն ես»,- հայտարարեց Կառավարության շենիք դիմաց հացադուլ անող Դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Տեղեկացնենք, որ հացադուլավորներն արդեն հինգն են:

| | |
2302 | 2
Facebook
COMMENT.am