Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տո անուղեղնե՛ր, ռուսները Հարավային Կովկաս չեն եկել ձեր համար կամ ձեր խնդրանքով». Արա Պապյան

16:50, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Տո անուղեղնե՛ր, ռուսները Հարավային Կովկաս չեն եկել ձեր համար կամ ձեր խնդրանքով». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տո անուղեղնե՛ր, ռուսները Հարավային Կովկաս չեն եկել ձեր համար կամ ձեր խնդրանքով։ Վաղն էլ գնալու են ոչ թե հայերի խնդրանքով կամ պահանջով, այլ շատ ավելի խորքային պատճառների հետևանքով, որոնց վրա դուք ազդեցություն չունեք և չեք կարող ունենալ։

Բա չե՞ք ուզում, որ Հայաստանում գոնե մի ուժ լինի, որ այդ դեպքում կունենա «Հայաստանն առանց Ռուսաստանի» իրավիճակում երկրի անվտանգությունն ապահովելու որոշակի մշակումներ ու կատարած աշխատանքներ։ Մի՞թե Արցախի ներկա ողբալի վիճակը դաս չէ՞ մնացյալ Հայաստանի համար»։

8078 | 2
Facebook