Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բադեն-Բադենի սանատորիա է՞ր հրթիռակոծվող քաղաքը...». վարչապետ

14:04, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Բադեն-Բադենի սանատորիա է՞ր հրթիռակոծվող քաղաքը...». վարչապետ

«Հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր զինվորները, սպաները, բայց ցավոք, այդ շրջանը ճեղքվեց` հանգեցնելով աղետի: Այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է ձախողման պատասխանատվությունը, ասուլիսներ է տալիս` մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու փաստի առիթով քրգործ է հարուցված ԱԱԾ-ում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը ՊԲ հրամանատարական կետ` ՊԲ-ին բարոյական աջակցություն հայտնելու նպատակով, այն պայմաններում, երբ բանակը անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է... Իմ տիկնոջն է թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ, իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակչության վայրը, ինչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը, այսինքն Բադեն-Բադենի սանատորի ա է՞ր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ էնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության օրինակ...»,- հավելեց Փաշինյանը:

9206 | 1
Facebook