Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ազգային միասնականությունն այսօր մեզ առավել քան անհրաժեշտ է». Նաիրի Հոխիկյան

03:10, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Ազգային միասնականությունն այսօր մեզ առավել քան անհրաժեշտ է». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ Ադրբեջանը զինվում էր և հայերի նկատմամբ ատելություն սերմանում իր հանրության մեջ, իսկ Հայաստանը թշնամուն հակառակորդ էր համարում, կոտրում ազգային իմունիտետը, ատելությունն էլ պահում էր սեփական հանրությանը բաժան-բաժան անելու համար:

Ազգային միասնականությունն այսօր մեզ առավել քան անհրաժեշտ է: Իշխանությունները միշտ անցողիկ են՝ մեկը հաջողակ, մյուսն անհաջողակ, մեկը՝ կոռումպացված, մյուսը՝ պարտվող:

Մինչդեռ ժողովուրդը մնայուն է: Ազգն է, որ կերտելու է պետականության ապագան»:

3372 | 1
Facebook