Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Խոսվում է, թե իբր պատերազմի ընթացքում սխալ տեղեկություններ ենք փոխանցել հանրությանը». վարչապետ

13:55, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Խոսվում է, թե իբր պատերազմի ընթացքում սխալ տեղեկություններ ենք փոխանցել հանրությանը». վարչապետ

«Ժողովուրդն, այո, հարցեր ունի, ժողովուրդը երբեմն դառնացած է և զայրացած, երբեմն` հիասթափված ու հուսալքված, բայց այդ ամենի միջից ես տեսնում եմ ժողովրդի վստահությունը և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ վստահության համար: Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ և որպես հիմնավորում բերվում է, թե իբր պատերազմի ընթացքում կառավարությունն ու ես սխալ տեղեկություններ ենք փոխանցել հանրությանը: Պատերազմի մեկնարկին ու հընթացս իմ ելույթներում ես պատերազմի մասին ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ, պատերազմին հատուկ եղանակներով ու ձևերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է սպառնալ մեր անվտանգությանը»,- հեռուսաուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

| | |
4205 | 0
Facebook