Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 1476 և մահվան 22 նոր դեպք

11:10, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 1476 և մահվան 22 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 132346 դեպք, որոնցից 105149-ը՝ առողջացած, 2090-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 502607 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք: Ունենք 2094 առողջացած և 22 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 527 է»:

2450 | 0
Facebook