Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջադրեցիք և ընտրեցիք մեկին, ում «հետաքրքիր չէր ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը»». Շարմազանով

09:50, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Առաջադրեցիք և ընտրեցիք մեկին, ում «հետաքրքիր չէր ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը»». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք չէ՞ կուլ տակ նիկոլիզմի խայծն ու «նախկին ու ներկա» անեք։
     Հաստատ հիմա դրա ժամանակը չէ։
     Ավելի ազնիվ կլիներ ընդունել սեփական սխալներն ու խոստովանել, որ հողատուին ժամանակին սատարելով, ստորագրելով ևքվեարկելով նրա վարչապետության օգտին, մոտեցրել եք մեր երկիրն այս արհավիրքին։
     Հիշեք մեր և ձեր ելույթներն ու քվեարկությունը ԱԺ-ում Նիկոլի վարչապետ առաջադրվելու ժամանակ։
     Նախկինի ու ներկայի բաժանումը կեղծ օրակարգ է։
     Կան հող ազատագրողներ և հող հանձնողներ, կարողներ ու անկարողներ, ազգայիններ ու ապազգայիններ։
     Այսօր պետք է համախմբվել հանուն Հայրենիքի և հասնել հողատուի հրաժարականին։
     Հ.Գ. Դուք 2018-ի մայիսին առաջադրեցիք և ընտրեցիք վարչապետի պաշտոնում մեկին, ում ձեր իսկ թիմակցի պնդմամբ «հետաքրքիր չէր ինչ-որ մեկի ասկոլոչնիով վիրավորվելը»»։

4923 | 0
Facebook