Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անուններ չեմ գրում, իրենք իրենց կտեսնեն գրառման մեջ». Սուրեն Սահակյան

09:30, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Անուններ չեմ գրում, իրենք իրենց կտեսնեն գրառման մեջ». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երանի հնարավորություն լիներ մեզ, որպես հանրություն, կողքից նայելու։ Թերևս երկիր չկա, որ իր պատմության ընթացքում պարտություն չի կրել։ Պատմությունը վավերագրել ա բազմաթիվ նվաստացուցիչ պարտություն կրած երկրների վիճակը, որոնց հանրությունները ճիշտ եզրահանգումներ են արել, շտկել սխալները, մեջքը, զարգացել ու զարմացրել։ Բայց հանրություններն էդ վիճակում տարբերվում են իրենց մոբիլիզացիոն հնարավորություններով։ Հնարավորություն կա ի մի հավաքվել, վճռել, զարգանալ կամ, մարդու օրինակով, խորանալ դժբախտության մեջ, դառնալ արբեցող, խուլիգան, կորցնել ունեցածն էլ։ Ինչի՞ն ենք մենք հակված։ Ես հանրությանը չեմ մեղադրում։ Երբ շոկից դուրս գալու հնարավորություն ու մի փոքր ժամանակ տրվի, հանրությունը ունակ ա ճիշտ որոշումներ կայացնել։ Էդ իմ համոզմունքը մի փոքր ստվերվում ա էսօրվա ՖԲ-յան իրականությամբ, բայց, հուսամ, սա ժամանակավոր երևույթ ա։
     Պետական կառավարման համակարգը պարալիզացված ա, բայց, ինչքան էլ հեղինակազրկված, հենց էդ համակարգը, որպես ահռելի ռեսուրսների տիրապետող ամենակազմակերպված օղակ, պետք ա վերականգնի աշխատելու իր ունակությունը։ Հանրության մեջ ինքնաբավ խմբեր կան, որոնք մշտապես մերժել են որևէ կառավարության մաս կազմել ու կողքից մշտապես աջակցել են անցնող բոլոր կառավարություններին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Ու էսօր առաջինն իրենք պետք ա հիասթափված լինեին, քանի որ ազատ ժամանակը, վաստակած ոչ քիչ բարիքները դրել են մեր պետության զարգացման գործում՝ հավատալով նրա լավագույն ապագային։ Կյանք են դրել։ Նրանք կռվել են պատերազմում՝ ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում, դիրքում, ձևով, բայց ՄԵՆՔ պարտվել ենք։ Նրանք էլ՝ բոլորի հետ։ Արի ու տես, որ նրանք էսօր առավել, քան երբևէ պատրաստ են նվիրվելու երկրի զարգացման գործին նենց, ոնց մեզնից ոչ ոք, թերևս, չի պատկերացնում։ Անուններ չեմ գրում, իրենք իրենց կտեսնեն էս գրառման մեջ, բայց հպարտ եմ, որ ճանաչում եմ էդ մարդկանց ու հուսամ, մեր հարգանքը փոխադարձ ա։
     Ամուր եղեք, ժողովուրդ ջան։ Դժվարություններն անցողիկ են, ձմռան նման կուգան ու կերթան»։

6983 | 0
Facebook