Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՍԴ-ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին․ «Ժողովուրդ»

09:00, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
ՍԴ-ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին․ «Ժողովուրդ»

ՀՀ Սահմանադրական դատարանն արդեն ստացել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը և 30 օրում որոշում կկայացնի։

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես կարող է տեղի ունենալ դիմումի քննության ընթացը, և ինչ ճակատագիր է սպասվում Գագիկ Ծառուկյանին: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ՍԴ ուղարկված դիմումի շուրջ արդեն լուրջ քննարկումներ են սկսվել, և ՍԴ անդամներից շատերը կարծիք են հայտնել, թե իրավական հիմնավորումները թույլ են, այդ պատճառով դիմումը պետք է մերժվի:

Այս իրավիճակին զուգահեռ նկատենք, որ քաղաքական առումով ՍԴ-ում ևս իրավիճակ է փոխվել. պատերազմից հետո ՍԴ մի շարք անդամների մոտ քաղաքական իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը թուլացել է։ Եվ, ահա, իրավական թույլ հիմքերն ու քաղաքական իրողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ՍԴ-ում ամենայն հավանականությամբ միաձայն կմերժվի Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

9733 | 0
Facebook