Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պաշտոնյաներից ովքեր են նախապես ծանոթ եղել տխրահռչակ փաստաթղթին և ինչպես են արձագանքել․ «Հրապարակ»

08:15, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
Պաշտոնյաներից ովքեր են նախապես ծանոթ եղել տխրահռչակ փաստաթղթին և ինչպես են արձագանքել․ «Հրապարակ»

Որքան էլ որոշ պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե իրենք անտեղյակ են եղել նոյեմբերի 10-ի տխրահռչակ փաստաթղթից, և Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերվա ընթացքում ու միայնակ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, այդուհանդերձ, ռազմաքաղաքական էլիտայում եղել են պաշտոնյաներ, որոնք նախապես ծանոթ են եղել այդ փաստաթղթի բովանդակությանը։

Մինչ ստորագրելը, Փաշինյանը հավաքել կամ ուղղակի տեղեկացրել է այդ մասին նախարարներ Զոհրաբ Մնացականյանին, Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և, բնականաբար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5927 | 0
Facebook