Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բառացի ասեք՝ ո՞ւմ է պատկանում Սոթքի հանքավայրը». լրագրողները՝ ԳՇ պետի տեղակալին

00:20, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Բառացի ասեք՝ ո՞ւմ է պատկանում Սոթքի հանքավայրը». լրագրողները՝ ԳՇ պետի տեղակալին

«Բառացի ասեք՝ ո՞ւմ է պատկանում Սոթքի հանքավայրը. մե՞զ, թե՞ իրենց»,- հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանից հետաքրքրվեցին լրագրողները:

Հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Կիսով չափ մեզ, կիսով չափ՝ իրենց: Հանքի շահագործողը լինելու ա հանքի տերը»:

Հարցին, թե հստակեցվա՞ծ է, թե այսուհետ ինչպես է շահագործվելու հանքը, ո՞ւմ է հարկ վճարելու ընկերությունը, ԳՇ պետի տեղակալն ասաց, որ դա իր բնագավառին չի վերաբերում, և նա չի պատասխանելու նմանատիպ հարցերի. «Կարո՞ղ եք զինվորական հարցեր տալ»,- նշեց նա:

7166 | 0
Facebook