Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

Հարցազրույցներ

«Ամեն անհետ կորածի մասով բացվել է անձնական գործ որոնողական աշխատանքների համար». Վիտալի Ոսկանյան

23:25, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
«Ամեն անհետ կորածի մասով բացվել է անձնական գործ որոնողական աշխատանքների համար». Վիտալի Ոսկանյան

Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ նոյեմբերի 11-ից սկսած հանձնաժողովն սկսել է որոնողական գործողություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ողջ զինծառայողներ, ցուցակներում ներառված անհայտ կորած անձինք:

Նա հայտնել է, որ այժմ էլ փոխանակվում են զոհվածների մարմինները. «Ցավոք սրտի, Ադրբեջանը դեռևս հնարավորություն չի տալիս, որ մենք մտնենք ավելի խորքային տարածքներ, հանձինս՝ Ջաբրեյլի, Կուբաթլուի տարածքների՝ զոհվածների մարմինները դուրս բերելու համար»,- ասել է նա:

Վիտալի Ոսկանյանը հայտնել է նաև, որ յուրաքանչյուր անհետ կորած զինծառայողի մասով բացվել է անձնական գործ, որտեղ ներառված են տարբեր մանրամասներ՝ նրա անցած մարտական ուղին, վերջին գտնվելու վայրը, բջջային հեռախոսների տվյալները և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ամեն անհետ կորածի մասով բացվել է անձնական գործ որոնողական աշխատանքների համար». Վիտալի Ոսկանյան
| | |
1590 | 0
Facebook
COMMENT.am