Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել

21:45, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել

Ռուս զինծառայողներից մեկը Գյումրիի զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում հայտնաբերել է համածառայակցի մարմինը` առանց կյանքի նշանների։ Լուրը հաստատել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել են մամուլի ծառայությունից։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

8717 | 0
Facebook